ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Ֆրեդը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը՝ կապված «Տոտենհեմի» դեմ խաղում պահեստայինների նստարանը շուտ լքելու հետ։
«Բարդ է։ Յուրաքանչյուրն իր ձևով է վարվում։ Յուրաքանչյուրն ուզում է դաշտում լինել ու խաղալ, որ օգնի թիմին։ Երբ չես խաղում, վրդովվում ես և դա նորմալ է։ Դա տեղի է ունեցել նրա հետ, ինձ էլ, այլ խաղացողների հետ։ Դա ֆուտբոլի մի մասն է։
Ես խոսել եմ տեն Հագի հետ, և կարևորն է այն է, որ հիմա հաստատ ամեն ինչ կարգին է։ Վերադառնալուց հետո նա նորից գոլ խփեց, ինչն էլ կարևոր է, և ես հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով ու գերազանց մրցաշրջան կանցկացնի ՄՅՈՒ-ում։ Նա շատ կարևոր խաղացող է ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Չնայած, իհարկե, տարիքը ևս կարևոր է»,- Ֆրեդի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































