«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոշտայի ծառայություններով, գրում է 90min-ը։
Կարմիր սատանաները կարծում են, որ պորտուգալացին ի վիճակի է երկարաժամկետ հիմունքներով թիմում փոխարինել Դավիդ Դե Խեային։ Այնուամենայնիվ, Կոշտան ակումբին կարող է արժենալ 75 միլիոն եվրո՝ փոխհատուցման այս չափը նշված է դարպասապահի պայմանագրում։
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
























































