«Վուլվերհեմփթոնը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի մասնագետ Խուլիան Լոպետեգիի նշանակման մասին։ Պայմանագրի պայմանները չեն նշվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին պաշտոնանկ է արվել «Վուլվերհեմփթոնի» նախկին մարզիչ Բրունո Լագեն։
Լոպետեգին աշխատանքի կանցնի նոյեմբերի 14-ից։ Նա թիմի գլխավորությամբ առաջին հանդիպումը կկարողանա անցկացնել միայն դեկտեմբերի 26-ին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության հետ կապված դադարից հետո։
13 խաղից հետո «գայլերը» վաստակել են 10 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 19-րդ տեղը։