«Մանչեսթեր Սիթին» հաստատել է «Էվերթոնի» կիսապաշտպան Էմիլիո Լոուրենսի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Շնորհակալ եմ բոլորին «Էվերտոնում» վերջին 10 տարիների ընթացքում: Ուրախ եմ աշխատանքի սկսել «Մանչեսթեր Սիթիում»»,- շոտլանդացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Լոուրենսը 17 տարեկան է։ Նախկինում նա հանդես է եկել Շոտլանդիայի եւ Անգլիայի երիտասարդական հավաքականներում։
Ընթացիկ մրցաշրջանում շոտլանդացին «Էվերթոնի» կազմում անցկացրել է 22 հանդիպում Պրեմիեր լիգայի մինչև 18 տարեկանների առաջնությունում՝ դառնալով 7 գոլի հեղինակ: