«Լեսթեր Սիթին» ցանկանում է պահպանել կենտրոնական կիսապաշտպան Յուրի Տիլմենսին, հայտնում է Sky Sports-ը:
Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում էր մրցաշրջանի վերջում: Բելգիացուն հավակնում են ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Ռեալը»: