«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի ծառայություներով, որը պետք է փոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացի հարձակվողը մտադիր է հունվարին հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Mediafoot-ը։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են մրցաշրջանի վերջում։
Ընթացիկ մրցաշրջանում Շուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում 13 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նա 2020 թվականի հոկտեմբերին է դարձել գերմանական ակումբի ֆուտբոլիստ։