«Չելսիի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է «Արսենալի» դեմ ԱՊԼ 15-րդ տուրում կայանալիք խաղի մասին։ Գաբոնցին 2018 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը հանդես է եկել «զինագործների» կազմում․
«Արսենալ», ոչ մի անձնական բան, ես վերադարձել եմ։ Ես «կապույտ» եմ։ Պատրաստ եմ խաղին, առա՜ջ»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։
33-ամյա Օբամեյանգն «Արսենալի» կազմում անցկացրած 163 խաղում դարձել է 93 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։