«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի նկատմամբ, հայտնում է Goal-ը։
Ըստ հրապարակման՝ մադրիդյան ակումբը տրանսֆերի է հանել Ֆելիշին և ևս երեք խաղացողների։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: