«Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ էր հաղթել երկու գնդակի տարբերությամբ, որպեսզի շրջանցեր մրցակցին և խմբում զբաղեցներ առաջին տեղը։
Չստացվեց՝ «Յունայդեթը» հաղթեց ընդամենը 1:0 հաշվով։ Ի վերջո Էրիկ տեն Հագը խաղադաշտ դուրս բերեց Հարի Մագուայրին, բայց նա խաղաց ոչ թե պաշտպանությունում, այլ՝ հարձակման գծում։ Հոլանդացի մարզիչը մեկնաբանել է այս որոշումը.
«Ես ցանկանում էի ավելի շատ խաղացողներ ունենալ հարձակման գծում: Բայց կարծում եմ, որ այդ պահին մենք չափազանց անկայուն էինք։
Մենք այլևս այնքան էլ լավ չէինք տիրում գնդակին և քիչ հավանական էր, որ գնդակը կհասցնեինք մրցակցի տուգանային հրապարակ: Մենք պետք է ռիսկի դիմեինք, ինչն էլ արեցինք»,- Տեն Հագին մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: