Անգլիայի Պրեմիեր լիգայում այս շաբաթ տեղի կունենա լոնդոնյան դերբին` «Չելսի»-«Արսենալ»: Այս խաղից առաջ BT Sport-ը անոնս է արել, որում ներկայացված է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Այս պահին նա խաղում է «Չելսիում», սակայն նրա նախորդ ակումբներից մեկը եղել է «Արսենալը», որտեղից գաբոնցին հեռացել է ոչ առանց սկանդալի։
«Արսենալ», ոչ մի անձնական խնդիր․․. Ես վերադարձել եմ, ես կապույտ եմ, ես պատրաստ եմ: Առա՜ջ»,- ասել է Օբամեյանգը։
Առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 6-ին, «Չելսին» կընդունի «Արսենալին»: Վերջինս այժմ գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»: