Կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, ով այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում «Ատալանտայում», կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնի է դարձել Il Giorno-ին, 29-ամյա ուկրաինացու տրանսֆերը համաձայնեցրել է «Տոտենհեմը»։ Մալինովսկին Լոնդոն կտեղափոխվի հունվարին։
Ըստ աղբյուրի՝ Ռուսլան Մալինովսկու տրանսֆերը «Տոտենհեմին» կարժենա գրեթե 13 միլիոն ֆունտ (15 միլիոն եվրո): 2022/2023 մրցաշրջանում Ռուսլան Մալինովսկին Իտալիայի առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման։ Ուկրաինացին մեկ գոլ է խփել և մեկ արդյունավետ փոխանցում կատարել այդ խաղերում։
Հիշեցնենք, որ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին դեռ ամռանը համաձայնվել էր, որ Մալինովսկին փոխի ակումբային գրանցումը։