«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին գոլից հետո Ալեխանդրո Գարնաչոն շնորհակալություն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուին։
Երեկ 18-ամյա վինգերը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդի» Եվրոպայի լիգայի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին (1-0) և Ռոնալդուի փոխանցումից խփեց հաղթական գոլը։
«Երազել եմ այս պահի մասին 18 տարի 125 օր: Շնորհակալությո՜ւն, կուռք»,- գրել է Գարնաչոն՝ նշելով Ռոնալդուին։