«Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ինսայդերի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը իտալացի մասնագետի համար առաջարկ է պատրաստում, որը կարվի 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ։
Կոնտեի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Ինքը՝ մարզիչը, ինչպես նշվում է, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
Վերջերս տեղեկություն էր հայտնվել, որ Կոնտեն հնարավոր է վերադառնա Ա Սերիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ 13 տուրից հետո «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 3-րդ տեղում է։