«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոստովանել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողի հետ: Գվարդիոլայի թիմը «կարմիրների» վերջին տարիների ամենասկզբունքային մրցակիցն է։
Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի մասին է, ով իր դիրքում համարվում է աշխարհի լավագույններից մեկը։
«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ նույն թիմում, ում հետ երբեք չեմ խաղացե՞լ: Կևին Դե Բրույնե.․․ Նա անհավանական է, և եթե նա խաղար «Լիվերպուլում», մենք էլ ավելի մեծ հաջողությունների կհասնեինք։
Նա հիանալի խաղացող է, ով լավ է խաղում գնդակով, բարձր ճնշում է գործադրում, շատ գոլեր է խփում և ունի ժամանակակից կիսապաշտպանի և ընդհանրապես ուժեղ ֆուտբոլիստի բոլոր հատկանիշները»,- ասել է վան Դեյկը Գարի Նևիլի հետ հարցազրույցում։ .