«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Կարծում եմ, որ նա շատ խելացի խաղացող է: Նա չի անում այն, ինչի ընդունակ չէ։ Նա չի իջնում կիսապաշտպանություն՝ գնդակն ընդունելու համար, այլ սպասում է դարպասի առաջ, որպեսզի ամեն ինչ որոշի այնտեղ։
Նա ինձ հիշեցնում է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ինձագին, Տրեզեգեն, Բոբո Վիերին: Էրլինգն այս խաղացողների նոր տարբերակն է: Կարո՞ղ է Գվարդիոլան ստիպել նրան էլ ավելի առաջադիմել: Դա կախված է Գվարդիոլայի էգոյից՝ թույլ կտա՞ նա դառնալ Էրլինգին ավելի լավը, քան կա, թե ոչ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն:
2022/23 մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։