«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սևիլիայի» դեմ խաղում (3:1):
Այսպիսով, բելգիացի կիսապաշտպանը 2022 թվականին «քաղաքաբնակների» կազմում 41 խաղում մասնակցել է 40 գոլային գործողության։
Բելգիացին ունի 16 գոլ և 24 գոլային փոխանցում իր կատիվում: Այս ցուցանիշով նա առաջատարն է Պրեմիեր լիգայի խաղացողների շրջանում։
Լավագույն հնգյակում են՝ Հարի Քեյնը (Տոտենհեմ)՝ 38, Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ)՝ 32, Սոն Հին Մինը (Տոտենհեմ)՝ 27 և Ջեյմս Մեդիսոնը (Լեսթեր)՝ 25։