«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող ձեռք կբերի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու դեպքում։
Ըստ Sportbible-ի՝ «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը հայտնվել է անգլիական ակումբի հետաքրքրությունների շրջանակում։
«Յունայթեդը» լրջորեն դիտարկում է կամերունցի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Գերմանական կողմը շահագրգռված է երկարաձգել պայմանագիրն աֆրիակցի ֆուտբոլիստի հետ՝ մի շարք հաջող ելույթներից հետո:
Վերջին 6 հանդիպումներում կամերունցին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա գոլ խփեց վեց հանդիպում անընդմեջ իր կարիերայում առաջին անգամ:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: