Նիդեռլանդների հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը արձագանքել է Լոնդոնի «Տոտենհեմի»՝ «Չելսիի» վինգեր Հակիմ Զիեշի նկատմամբ հետաքրքրությանը։
«Եթե Զիեշը տեղափոխվի «Տոտենհեմ», նրանք կարող են դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Հակիմը հիանալի խաղացող է։ Հանուն նման խաղացողների երկրպագուներն այցելում են մարզադաշտ։
Շատ ցավալի է, որ «Չելսիում» նա քիչ խաղային պրակտիկա է ստանում: Դա վնասում է հենց ֆուտբոլին: Զիեշը պետք է տեղափոխվի այլ ակումբ, որտեղ նա ավելի հաճախ կուրախացնի իր խաղով»,- Ռաֆայելի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Զիեշը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի կեսերը։