«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։
«Ինձ զարմացրեց հաղթելու նրա մոլուցքը: Տեն Հագը շատ ուժեղ կողմեր ունի: Մենք աճում ենք նրա հետ: Թիմը ցանկանում է հաղթել, իսկ մարզիչը տարված է մեր խաղը հնարավորինս բարելավելու մոլուցքով։
Քիչ մարզիչներ ունեն հաղթանակի նման մոլուցք»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Կազեմիրոն «Յունայթեդի» շարքերը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բրազիլացին այս մրցաշրջանում մանկունիանցիների կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: