«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է պաշտպան Ռիկո Լյուիսի ելույթը Չեմպիոնների լիգայի երեկ կայացած «Սևիլիայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ 17-ամյա անգլիացին խաղադաշտ էր դուրս եկել և գոլ խփել, որն օգնեց իր թիմին հաղթել 3-1 հաշվով:
«Մենք նվերներ չենք անում, պետք է խաղաժամանակ վաստակել: Ռիկոյի հետ ամեն ինչ պարզ էր մինչմրցաշրջանից սկսած: Այս տղան յուրահատուկ ինչ-որ բան ունի:
Նա շատ խելացի ֆուտբոլիստ է։ Նա հիանալի հասկանում է այն ամենը, ինչ իրենից խնդրում են։ Ես շատ երջանիկ եմ»,- ասել է Գվարդիոլան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։