«Արսենալի» կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ։
«Ես երջանիկ եմ «Արսենալում»։ Մի քանի անգամ արդեն ասել եմ այդ մասին։ Սա իմ ակումբն է։ Ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ։ Ես ուզում եմ մնալ այստեղ։ Պարզապես գրիչ տվեք ինձ։
Ուզում եմ ավելի շատ գոլեր խփել և օգնել թիմին»,- Մարտինելիի խոսքն է մեջբերել Evening Standard-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինելին անցկացրած 12 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։
























































