Ռահիմ Սթերլինգը մեկնաբանել է Գրեհեմ Փոթերի նոր գաղափարը. «Չելսիի» նոր մարզիչը մի քանի հանդիպումներում օգտագործել է եզրային պաշտպանի դիրքում թիմի հարձակվողական ոճի խաղացողներից մեկին։ Սթերլինգը բացատրել է, որ այս գաղափարի հետ կապված խնդիրներ չկան։
«Երբ գալիս ես նոր թիմ, պետք է ընտելանալ տարբեր բաների: Ես երբեք չեմ խաղացել պաշտպանների հնգյակում: Հիմա ես երջանիկ եմ այս դիրքում։
Երբ մենք ստանում ենք գնդակը, մենք լայն ենք խաղում, ես բավական բարձր եմ խաղում: Դեռ պետք է նաև լավ պաշտպանվել…
Ես դեռ կարծում եմ, որ եզրային հարձակվողն ինձ համար լավագույն դիրքն է, բայց դա մարզչի ընտրությունն է։ Նա նախամրցաշրջանային փուլ չի ունեցել մեզ հետ: Նա եկավ «փոթորկի» ժամանակ», — մեջբերում է Ռահիմին Daily Mail-ը:
























































