ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շահագրգռված չէ հեռանալ իր ներկայիս թիմից։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում ավարտվում է արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
Սակայն, ինչպես նշում է լրագրող Ադրիեն Գրենյեն, Մեսսին չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից առանց Չեմպիոնների լիգան հաղթելու։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո բանակցություններ կսկսի Լուիս Կամպոսի հետ նոր պայմանագրի շուրջ։
Հիշեցնենք, որ Մեսսին իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ՊՍԺ-ում: Այս մրցաշրջանում նա Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































