Սթիվ Նեշը լքել է NBA-ի Բրուքլին Նեթս ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հայտնում է թիմի կայքը։
Բրուքլինը ոչ այսքան հաջող է սկսել մրցաշրջանը՝ յոթից հինգ խաղում պարտվելով մրցակիցներին։
Բասկետբոլի Փառքի սրահում ընդգրկված Նեշը Բրուքլինը գլխավորել է 2020 թվականի սեպտեմբերին: Դա նրա առաջին աշխատանքային փորձն էր որպես գլխավոր մարզիչ։
Առաջին մրցաշրջանում Բրուքլինը հասավ փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչ, երկրորդում՝ պարտվեց առաջին շրջանում։