NBA-ի կանոնավոր առաջնության խաղում «Մայամի Հիթը» հաղթեց «Գոլդեն Սթեյթին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 116:109 (33:24, 25:32, 28:38, 30:15) հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը 24 միավորով դարձավ «Հիթի» պաշտպան Մաքս Ստրուսը: «Գոլդեն Սթեյթի» կազմում Ստեֆ Կարին թրիփլ-դաբլ ձևակերպեց 23 միավոր, 13 անդրադարձ, 13 փոխանցում:
Խաղային օրվա մեկ այլ խաղում «Օկլահոման» սեփական հարկի տակ ուժեղ է գտնվել «Օրլանդոյից»՝ 116:108։
Նյու Յորքում կայացել է NBA-ի կանոնավոր մրցաշրջանի հանդիպումը, որում «Բրուքլինը» պարտվել է «Չիկագո Բուլսին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի պարտությամբ՝ 99:108 (27:25, 31:27, 22:25, 19:31) հաշվով։
Տանտերերի բասկետբոլիստ Քևին Դյուրանտը 32 միավորով լավագույնն էր այս խաղում: