Աստղային հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», կարող էր ժամանակին հայտնվել անգլիական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնել է մարզիչ Դունկան Ֆերգյուսոնը։
«Էրլինգը ֆենոմեն է ֆուտբոլի աշխարհում: Պատկերացրեք, բայց նա կարող էր լինել «Էվերտոնում»: Նրա հայրը բանակցել է ակումբի հետ, բայց մենք որոշեցինք աշխատանքային պայմանագիր չկնքել։ Այն ժամանակ նա մոտ 16 տարեկան էր։
Նրա դիմաց պահանջում էին երեք միլիոն եվրո, սակայն «Էվերտոնը» հրաժարվեց գործարքից։ Այն ժամանակ ակումբը դա համարեց ճիշտ քայլ»,- մեջբերում է մասնագետին No Tippy Tappy Football-ը։
Հոլանդը միացավ «Սիթիին» անցած ամառ 60 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նորվեգացին անցկացրել է 16 հանդիպում և դարձել 22 գոլի հեղինակ։
























































