«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ասել է, որ իր թիմը կարող է հաղթել Պրեմիեր լիգան այս մրցաշրջանում, ինչպես նաև խոսել է թիմին հարմարվելու մասին: Պաշտպանն անգլիական ակումբ է տեղափոխվել «Նապոլիից» անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ
Այս պահին լոնդոնցիները Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում են՝ առաջատար «Արսենալից» հետ մնալով 10 միավորով։
«Մրցաշրջանի վերջում մենք կարող ենք լինել առաջինը, ես այստեղ եմ պատմություն գրելու համար:Ես եկել եմ այստեղ, երբ մարզիչն էր Թոմաս Տուխելը, նա հետաքրքրված էր իմ տրանսֆերով, հետո հեռացվեց։ Ե՛վ նա, և՛ Գրեհեմ Փոթերը խաղում են երեք կենտրոնական պաշտպաններով, «Նապոլիում» ես սովոր եմ խաղալ չորսով: Ես գիտեի, որ դժվար է լինելու, բայց չպետք է դադարել սովորել»,- Կուլիբալիի խոսքերն է փոխանցում Corriere della Sera-ն:
























































