«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն ավելի վաղ տեղեկացրել էր՝ թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի՝ «Սևիլիայի» հետ խաղին, պատմել է ֆուտբոլիստի վերականգնման հնարավոր ժամկետների մասին․
«Էրլինգն իրեն ավելի լավ է զգում՝ շաբաթ և կիրակի օրերի հետ համեմատ։ Բայց ոչ 100 %-ով, այդ իսկ պատճառով «Սևիլիայի» հետ խաղում մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Իմաստ չկէ։ Հուսով եմ՝ նա կվերականգնվի մինչև «Ֆուլհեմի» հետ խաղը»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա Հոլանդը ոտքի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց է թողել ԱՊԼ 14-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղը (0-1)։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































