Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ազարի տրանսֆերին հավակնում է «Աստոն Վիլային»: Բիրմինգհեմցիները ցանկանում են Էդենի տրանսֆերը ձևակերպել արդեն 2023 թվականի հունվարին։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաց թողնել Ազարին այլ ակումբ։ Թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երկարաժամկետ հեռանկարում հույսը չի դնում բելգիացու վրա։
























































