Համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի ինսայդերներից մեկը՝ Ֆաբրիցիո Ռոմանոն, ասել է, որ «Չելսին» չի հրաժարվել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու ծրագրերից։
Այս ամառ 19-ամյա Զախարյանը մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն ի վերջո գործարքը ձախողվեց տրանսֆերի համար գումարի փոխանցման հետ կապված դժվարությունների պատճառով։
«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Արսեն Զախարյանի ծառայություններով։ Նա այն խաղացողներից է, ում ցանկանում էին ձեռք բերել այս ամառ, և նրանք դեռ գնահատում են Մոսկվայի «Դինամոյի» աստղին որպես ներկայի և ապագայի տաղանդներից մեկը»,- գրել է Ռոմանոն:
Այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։