Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցում հոկտեմբերի 27-29-ը կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Երվանդ Պողոսյանին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հիշամրցաշար:
Թվով 9-րդ հուշամրցաշարին մասնակցել է Արարատի, Վեդիի, Ավշարի, Նոր Ուղու, Մալաթիայի, Հայաստան Մարզական Միության, Ապագայի, Արտիմետի, Արմավիրի,Նորք Մարաշի, Էջմիածնի, Պատուրյանի մարզադպրոցի,Խաթունաղի ավելի քան 160 պատանի ըմբիշ:
Երկօրյա համառ պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Վլադիկ Վարդանյանը, Գևորգ Հարությունյանը, Արթուր Պետրոսյանը, Վազգեն Մնացականյանը, Յուրա Մխիթարյանը, Սարգիս Հարությունյանը, Զավեն Մեժլումյանը, Դավիթ Սարգսյանը,Ալեքս Մարգարյանը և Վիտուշ Նիկողոսյանը:
Առաջնությունն անցկացվել է Կամո Գրիգորյանի հովանավորությամբ: