«Լիվերպուլը» պատրաստվում է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբը ձգտում է ուժեղացնել կենտրոնական կիսապաշտպանի դիրքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Լայմերի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Կոնրադը ներկայումս վնասվածք ունի և խաղադաշտ կվերադառնա հունվարին։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։
























































