Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, ով նախկինում հանդես է եկել Իտալիայի առաջնությունում՝ «Նապոլիում», պատասխանել է Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին հարցին․
«Իտալիայում տարբերակներ ևս ունեի։ Յուվենտո՞ւս.․․ Ես չէի կարողանա խաղալ Թուրինի ակումբի կազմում՝ ելնելով «Նապոլիի» նկատմամբ հարգանքից։
Ի՞նչ եմ անելու կարիերայիս ավարտից հետո: Միգուցե ես գլխավորեմ «Նապոլին», — աֆրիկացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Corsera-ն։
Կալիդուն ութ տարի պաշտպանել է նեապոլիտանական թիմի գույները։ Սենեգալցին «Նապոլիի» կազմում անցկացրել է 317 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: