«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը մեկնաբանել է այն լուրերը, թե Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոահիմ Լյովը կարող է գլխավորել մյունխենյան ակումբը։ Երեկ կայացած «Բավարիա» — «Շտուտգարտ» հանդիպման ժամանակ Լյովը տրիբունայից է հետևել խաղին։
««Բավարիայում» նրա աշխատանքի մասին խոսակցություններ չեն եղել։ Նա հստակ խոսել է այդ մասին։ Նա չի ցանկանում մարզել «Բավարիան»։ Մենք կգտնենք այնպիսի մարզիչ, որը կհամապատասխանի մեր ակումբի»,- Էբերլի խոսքն է մեջբերել Bild-ը։