Բրիտանացի նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսը խոսել է Կազեմիրոյի մասին. նա կիսապաշտպանին մեծ ֆուտբոլիստ չի համարում։
«Կազեմիրոն ՄՅՈՒ-ի համար մեծ նշանակություն կունենա։ Բայց ես նրան մեծ խաղացող չեմ համարում:
Նա լավ, կայուն ֆուտբոլիստ է, նա պահում է իր դիրքը: Նա լավ խաղացող է, բայց ոչ մեծագույն:
Նա ամեն շաբաթ տասը հնարավորից ստանում է 7,5 միավոր։ 7,5 միավոր ամեն շաբաթ․․․ նա իսկական թիմային խաղացող է»,- մեջբերում է Սունեսին Talk Sport-ը։
























































