Լիվերպուլում մեկնարկել է սպորտային մարմնամարզության 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը դուր են եկել եզրափակիչ։ Այդ մարզիկներն են․
Արթուր Դավթյան (հենացատկ)
Հարություն Մերդինյան (նժույգ թափեր)
Վահագն Դավթյան (օղակներ)
Արթուր Ավետիսյան (օղակներ)
Նշենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է: Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: