«Օրլանդո Սիթիի» հարձակվող Ֆակունդո Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է Լոնդոնի «Արսենալը»:
Նախորդ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է կանոնավոր առաջնության 33 խաղի՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 մլն եվրո։
























































