«Բրայթոնը» կպահանջի 100 միլիոն եվրո, եթե կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի նկատմամբ հետաքրքրություն լինի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է The Mirror-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» այն ակումբների թվում են, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում 20-ամյա էկվադորցու նկատմամբ, հայտնում է աղբյուրը։
Կիսապաշտպանը «Բրայթոնին» է միացել 2021 թվականին։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
Կայսեդոն այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում «Ճայերի» կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։