«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսել է այն մասին, թե ինչպես է թիմն արձագանքում այս մրցաշրջանի վատ արդյունքներին։
«Միշտ հիասթափություն կա. Հաշվի առնելով այն, թե ինչպես ենք մենք հանդես եկել վերջին տարիներին և մեր ունեցած հաջողությունները, ներկայիս անհաջողությունները դժվար է ընդունել: Մենք հիասթափված ենք և փորձում ենք ամեն ինչ շտկել։ Բայց կարևոր է, որ մենք միասին մնանք, և հանդերձարանում կարծիքները միակն են, որոնք կարևոր են»,- Միլների խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Լիդսից» կրած պարտությունից հետո (1:2) «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում նահանջեց 9-րդ հորիզոնական (16 միավոր):