«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է խաղացող փնտրել աջ եզրն ուժեղացնելու համար, մասնավորապես՝ կապված ակումբից Աարոն Վան-Բիսակիի հնարավոր հեռանալու հետ:
Ըստ The Sun-ի՝ «Նորվիչի» ֆուտբոլիստ Մաքսիմիլիան Աարոնը կարող է մրցակցել «կարմիր սատանաների» պաշտպան Դիոգո Դալոյի դիրքի համար:
Ակումբը գնահատում է իր խաղացողին մոտ 11,5 միլիոն եվրո: Ամռանը նրանք մերժեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» վարձավճարի առաջարկը, որն այնուհետ ծրագրում էր գնել խաղացողին:
























































