«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
Անգլիայում ծնված 21-ամյա ալբանացին այս մրցաշրջանում դարձել է լոնդոնյան ակումբի հիմնական թիմի մշտական խաղացող։ Ընթացիկ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 14 խաղում նա խփել է մեկ գոլ՝ խաղադաշտում անցկացնելով 273 րոպե։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» 12 խաղում վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։