Հոկտեմբերի 31-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր մրցաշրջանի Դալլաս Մավերիքս – Օրլանդո Մեջիք հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց Մավերիքսի հաղթանակով 114:105 հաշվով։ Դալլասի պաշտպան Լուկա Դոնչիչը 44 միավորով ամենաարյունավետն էր այս խաղում:
Ինչպես հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը, Դոնչիչը 1986 թվականից ի վեր առաջին բասկետբոլիստն է, ով մրցաշրջանի առաջին վեց խաղերից յուրաքանչյուրում վաստակել է առնվազն 30 միավոր։ Այն ժամանակ դա հաջողվել էր միայն Մայքլ Ջորդանին։
Տուրի մյուս՝ Լոս Անջելես Քլիպերս — Նյու Օրլեան Պելիկանս հանդիպումն ավարտվեց Պելիկանսի խոշոր հաշվով հաղթանակով՝ 112:91 հաշվով։