«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգն ամփոփել է «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը (1:0):
«Այս թիմն ունի հաղթական ոգի և ճիշտ վերաբերմունք ցուցաբերում: Մենք այնքան էլ լավ չսկսեցինք մրցաշրջանը, բայց նկատելիորեն բարելավեցինք մեր խաղը: Պետք է շարունակենք զարգանալ։
Տեսանելի է, թե ինչպես է ամրանում երկրպագուների ու թիմի կապը։ Սա լավ է։
Ռեշֆորդը հիանալի հանդիպում անցկացրեց: Նա հիանալի խաղաց, և դա շատ լավ է։ Ակումբը հիանալի ակադեմիա ունի։
Մագուայրը հիանալի էր պաշտպանում տուգանային հրապարակը: Նա հիանալի խաղացող է և շատ լավ պաշտպան։ Մենք տեսանք, թե որքան կարևոր կարող է լինել նա։ Ես շատ ուրախ եմ ամբողջ թիմի համար, բայց նաև Մագուայրի համար, որը մասնակցեց «չոր» հանդիպման»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































