«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակի (5:0) մասին։
«Մեծագույն թիմերը պետք է պարտություններին արձագանքեն որքան հնարավոր է շուտ։ Եվ ՊՍՎ-ից կրած պարտությունից հետո մենք այդպես էլ արեցինք։
Ժամանակ չկա։ Մասնակի մարզումներ և արդեն պետք է պատրաստվել հաջորդ խաղին։ Պետք է պատրաստ լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Մենք այսօր խաղում էինք մի թիմ հետ, որը հաղթել էր «Լիվերպուլին»։
Մենք ուրախ ենք Ռիս Նելսոնի համար, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նա զարգանում է և ավելի փորձառու ֆուտբոլիստ է դառնում»,- Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































