Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ «Զինագործների» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկավ Մարտինելին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում դուբլի հեղինակ դարձավ Ռիս Նելսոնը՝ գոլերը խփելով 49-րդ և 52-րդ րոպեներին։
5 րոպե անց Թոմաս Փարթին հաշիվը դարձրեց 4։0, իսկ 78-րդ րոպեին Մարտին Էդեգորը խփեց իր թիմի 5-րդ գոլը։
«Արսենալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































