ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս վերադառնալ աշխատանքին։
«Ես դեռևս որոշում չեմ կայացրել։ Հիմա ինձ դադար է անհրաժեշտ։ Որոշ ակումբներ կապ են հաստատել իմ ներկայացուցիչների հետ, բայց մենք պայմանավորվել ենք, որ նա ինձ չի զանգահարելու առաջիկա 18 օրերի ընթացքում, քանի դեռ ես Հնդկաստանում եմ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Sport Star-ը։
Տուխելը սեպտեմբերին է հեռացվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինել է Գրեմ Փոքերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։