«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմում առկա վնասվածքների մասին։ Մերսիսայդցիները վնասվածքների պատճառով չեն կարողանում հույս դնել Արտուրի, Լուիս Դիասի, Դիոգու Ժոտայի, Նաբի Կեյտայի և Ժոել Մատիպի վրա։
«3 օրը մեկ խաղում ենք։ Սա բարդ մրցաշրջան է մեզ համար, առաջին իսկ օրից մեր ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն, այդ իսկ պատճառով նրանցից ոմանք ստիպված էին արագացնել իրենց վերականգնումը։ Մենք պետք է պայքարենք այս իրավիճակի դեմ և մենք դա անում ենք։ Հիմա մեր թիմն իրեն նման չէ։ Ցավում եմ, որ իրավիճակն այսպիսին է։ Մենք կաշխատենք լուծումներ գտնելու ուղղությամբ»,- գերմանացու խոսքերն է փոխանցում This Is Anfield-ը։
«Լիվերպուլը» ԱՊԼ վերջին երկու խաղում պարտվել է՝ զիջելով «Նոթինգեմին» (0-1) և «Լիդսին» (1-2)։ Կլոպի թիմը 16 միավորով գտնվում է 9-րդ տեղում։
























































