«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Բորնմութի» դեմ խաղում իր թիմի հաղթական գոլից հետո (3-2) գնացել հանդերձարան։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
57-րդ րոպեին «Տոտենհեմը» 0-2 հաշվով պարտվում էր, բայց Ռայան Սեսենյոնի գոլը նրանց հնարավորություն տվեց կրճատելու հաշվի տարբերությունը։ 73-րդ րոպեին լոնդոնցիների պաշտպան Բեն Դևիսը հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ռոդրիգո Բենտանկուրն անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ և իր թիմին կամային հաղթանակ պարգևեց։
Ուրուգվայցու գոլից հետո Կոնտեն, գրեթե չտոնելով հաղթական գնդակը, գնաց հանդերձարան։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո նա վերադարձավ խաղադաշտ։
Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» 26 միավոր է վաստակել և բարձրացել ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
























































