«Չելսիի» անկյունային պաշտպան Ռիս Ջեյմսը խոսել է Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքից հետո իր ապաքինման մասին:
«Ես փորձում եմ լավատես լինել։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի այս վնասվածքից հետո վերականգնվելու համար: Դա ինձ չի վնասում: Բայց, եթե փորձեմ արագացնել վերականգնման գործընթացը, դա կարող է մի փոքր ռիսկային լինել… Ես ամեն օր փորձում եմ կատարելագործվել, ամեն ինչ անել ճիշտ և որքան հնարավոր է շուտ վերականգնել մարզավիճակը»,- անգլիացի պաշտպանի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Ջեյմսը «Չելսիի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: