«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի խաղաոճի մասին․
«Չեմ կարծում, թե մենք շատ ենք փոխել մեր խաղաոճը, որպեսզի համապատասխանենք Հոլանդին, բայց այս մրցաշրջանում մենք սկսել ենք ավելի սուր գործել։ Հիմա մենք խաղադաշտում փնտրում ենք Էրլինգին, քանի որ գիտենք, որ նա կարող է վախեցնել պաշտպաններին։ Մենք այնքան էլ շատ չենք փոխվել, բայց ինչ-որ մի բան ամեն դեպքում փոխվել Է։ Հոլանդը կարևոր է ներկայիս «Մանչեսթեր Սիթիի» համար»,- Ֆոդենի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթին» 11 խաղից հետո 26 միավոր է վաստակել և ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։